6 страница23 апреля 2018, 00:11

Մաս 6


Հասան:Լեոնը դուրս եկավ մեքենայից, Ամանդային թողնելով մեքենայում:

Շրջակայքը ստուգելուց հետո կանչեց և նրան:Ավտոտնակի արանքից դուրս գալով մոտեցան դռանը և ականջ

դրեցին համոզվելու համար գողերն այդտեղ են, թե ոչ:Չնայած, որ աղմուկը շատ էր բայց նրանք կռահեցին, որ

գողերն արդեն ներսում են:Ի՞նչ անել:Մինչ Ամանդան մտածում էր, Լեոնը հասցրեց մի հիանալի պլան մշակել:

Պլանը այս էր, քանի որ տունը սեփական էր, ուներ նաև հետևի դուռ, նրանք կմտնեն հետևի դռնով և կկատարեն առաջադրանքը:Այդպես էլ արեցին:Բայց հետևի դռան մոտ նրանց սպասում էր անակնկալ՝ թիկնապահների տեսքով:Նրանք այլ ելք չունեին, միանգամից հարվածեցին նրանց ու սողոսկեցին ներս:Պատի կողքից նկատելով,

որ նրանցից մեկը գալիս է՝ ոտքով գցեցին նրան գետնին, իսկ մյուսի վիզը ոլորելով՝ սկսեցին ստուգել:Բարեբախտաբար նրանք դեռ չէին հասցրել ոչինչ գողանալ:Երբ արդեն ուզում էին գնալ Ամանդան ասաց.

-Իսկ երեխանե՞րը, չէ՞ որ հիմա նրանք շատ կտխրեն:

-Ի՞նչ ես ուզում ասել:

-Դու երբևէ մուլտհերոսի կերպար հագե՞լ ես:

-Ոչ:

-Ես նույնպես:

-Դե արի ուղղենք այդ սխալը:

Այո, դուք ճիշտ հասկացաք երեխաներին չվշտացնելու համար նրանք արագ հանելով կերպարները,

ինքները հագան ու վերադարձան հյուրասենյակ:

-Դե ինչ, մենք վերադարձանք:

Բոլորը միաձայն սկսեցին ծիծաղել,իսկ իրար նայելով նրանք նույնպես միացան մյուսներին:

Պատճառը նրանց կերպարի գլուխներն էին:Շտապելու պատճառով նրանք թարս էին դրել դրանք:

Արագ ուղղեցին և վերադարձան՝ երեխաներին համոզացնելով որ դա մտնում էր իրենց խաղի մեջ:

Նրանք դեռ երկար կուրախացնեին երեխաներին, եթե չզանգեր պատվիրատուն:Նրանք դուրս եկան տանից, որ

նստեն մեքենան ու շտապեցին Լեոնի տուն, բայց նրա մեքենայի շարժիչը փչացել էր, և մեքենան չշարժվեց տեղից:Օգտվելով առիթից նստեցին գողերի մեքենան, որը նրանք կայանել էին տնից փոքր-ինչ հեռու:

Սակայն ճանապարհին սկսեցին կրակել նրանց վրա և արդյունքում ծակեցին անվադողը:Լեոնը հանեց ատրճանակը

ու արձակեց պատասխան կրակոցներ:Վերջապես նրանք հասան, մեքենան կանգնեցրին տնից հեռու ու

արագ մտան տուն:

-Ովքե՞ր էին սրանք,-շնչակտուր հարցրեց Ամանդան:

-Բենի մարդիկ:

-Ու՞մ մենք պետք է գտնեինք:

-Այո, բայց փաստորեն նրանք մեզնից առաջ են ընկել:

-Այս ամբողջը նրանց ձեռքի գո՞րծն էր:

-Այո, այս ամենը ծուղակ էր, ինձ թվում է մեքենայի անսարքությունը նույնպես նրանց ձեռքի գործն էր:

-Հիմա ի՞նչ ենք անելու:

-Դեռևս ոչինչ,նա հաստատ դեռ մեզ հետ կապ կհաստատի:

Հաջորդ օրը նշանակալից էր:Լեոնը վերջապես Ամանդային հանձնեց իր համազգեստը, հատուկ քարտը՝ շնորհելով նրան գաղտնի գործակալ:Սակայն հորդորեց տանից դուրս չգալ, քանի-որ վտանգը դեռ չէր անցել:Իսկ նա գնաց հանդիպման պատվիրատուի հետ:Հանդիպելով պատվիրատուի հետ՝ նա պատմեց ողջ կատարվածը.

-Նրանից զգուշանալ է պետք, իսկ դու գիտես քո անելիքը:

-Այո գիտեմ:

-Դու ունես 4 օր:

-Եղավ,մենք կանենք ամեն ինչ:

-Նա արդեն դարձե՞լ է գաղտնի գործակալ:

-Այո:

-Դե երևում է դու գիտեիր ինչ ես ասում:

-Ճիշտ այդպես, դե ես գնամ:

Մինչ նա կհասցներ ինչ-որ բան ձեռնարկել, Բենն ինքը կապ հաստատեց նրա հետ՝ զանգ կատարելով փակ համարից...

6 страница23 апреля 2018, 00:11